Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Մոսկվան ԱՄՆ-ին վերջնագիր կներկայացնի, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։               
 

Ասում են

Ասում են
18.11.2022 | 07:37

Վլադիմիր Զելենսկին մեղադրելով Ռուսաստանին, չէր կարող չիմանալ, որ ՈՒկրաինայի կողմից արձակված հրթիռներն են հարվածել Լեհաստանի տարածքին։
Դա նշանակում է, որ սա ոչ միայն միտումնավոր ապատեղեկատվություն է, այլ նաև գիտակցված փորձ՝ ՈՒկրաինայում Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմ վարող ՆԱՏՕ-ին մեր երկրի հետ անմիջական բախման մեջ ներքաշելու:


Վասիլի Նեբենզյա
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Դիտվել է՝ 98218

Մեկնաբանություններ